ԱՄՆ իշխանություններն աջակցել են ՄԱԿ-ի և Արաբական պետությունների հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի կոչին՝ դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ:
«Միացյալ Նահանգները միացել է ՄԱԿ-ի ԱԽ-ին և ԱՊԼ-ին՝ պաշտպանելով Լախդար Բրահիմիի կոչը՝ այս շաբաթ Սիրիայում ամբողջությամբ դադարեցնել կրակը Իդ Ալ-Ադհայի տոնակատարության ժամանակ»,- Twitter-ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:
«Պետք է սիրիացիներին հնարավորություն տալ խաղաղությամբ նշելու տոնը»,- ընդգծել է նա:












































