Մադրիդի «Ատլետիկո»-ի լավագույն ռմբարկու Ռադամել Ֆալկաոն իր մարզական կարիերայում առաջին անգամ գոլ խփեց տուգանային հարվածով: Այդ գոլով Ֆալկաոն հաղթանակ պարգևեց իր թիմին՝ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղում.
«Ես երբեք գոլ չէի խփել տուգանային հարվածով, բայց գիտակցում էի, որ պետք է սկսեմ ավելի լավ իրացնել այդ հարվածները:
90-րդ րոպեն էր և մեր՝ պատասխան գոլը խփելու վերջին հնարավորությունը: Գաբիին խնդրեցի ինձ հարվածելու հնարավորություն տալ, և նա չմերժեց ինձ»,- Ֆալկաոյին մեջբերում է AS-ը:
Real Sociedad 0-1 Atletico Madrid by fasthighlights-2013










































