Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նորընտիր խորհրդարանը հոկտեմբերի 25-ին կքննարկի վարչապետի գլխավորությամբ նախարարների նոր կաբինետին վստահություն հայտնելու հարցը: Այս մասին հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած Վրաստանի խորհրդարանի առաջին նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ երկրի նախագահը հոկտեմբերի 22-ին նախարարների նոր կաբինետին՝ վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև նրա կառավարման ծրագիրը ներկայացնելու է խորհրդարանի բյուրոյի գրանցմանը:
Դրանից հետո խորհրդարանական հանձնաժողովներին ու խմբակցություններին կտրվի 3 օր՝ նոր կառավարությունում պաշտոններ զբաղեցնելու թեկնածուներին ուղղելու համապատասխան հարցեր:
Նախարարների նոր կաբինետին ու նրա ծրագրին վստահություն հայտնելու համար անհրաժեշտ է, որ դրա օգտին 150-հոգանոց խորհրդարանում քվեարկի 76 պատգամավոր (կեսից ավելին):









































