Thursday, 18 06 2026
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին

Քոֆի Անանը գտել է Սիրիայի պատերազմի պատճառը

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դատապարտել է Արևմուտքին Սիրիայում հակամարտության սրման համար: Դիվանագետի խոսքերով՝ ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական երկրների անհանդուրժողական դիրքորոշումը հանգեցրել է խաղաղ բանակցությունների տապալմանը: Նախկին գլխավոր քարտուղարը ևս մեկ սխալ է համարում արաբական պետությունների կողմից ընդդիմությանն աջակցությունը: ՄԱԿ-ի դիտորդների տվյալներով՝ Սիրիա մատակարարվող զենքի մեծ մասը հայտնվում է իսլամիստ ծայրահեղականների ձեռքում:

Քոֆի Անանը, որը մինչև ամառվա վերջ զբաղեցնում էր ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնացի պաշտոնը, համոզված է, որ երկրում քաղաքացիական պատերազմը հնարավոր էր կանխել, և միայն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շտապողական գործողությունները նպաստեցին խաղաղ բանակցությունների տապալմանը:

Ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգսի համալսարանում՝ Անանը հայտարարել է, որ հունիսին Ժնևում համաշխարհայի առաջատար տերությունների ղեկավարների հետ հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել պաշտպանել այն ծրագիրը, որի համաձայն՝ հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է դառնար Սիրիայում անցումային կառավարության ստեղծումը: Դրա տակ ստորագրել էին ՄԱԿ-ի ԱԽ անդամ 5 երկրները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիաա, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա), ինչպես նաև ԵՄ-ը, Իրաքը, Թուրքիան, Քուվեյթը և Կատարը:

Քոֆի Անանը հատուկ ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսատսանն ու Չինաստանն նշել էին, որ թույլ չեն տա ռազմական միջամտություն և կօգտվեն իրենց վետոյի իրավունքից, եթե նման հարց բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այնուամենայնիվ, անմիջապես Ժնևի հանդիպման ավարտից հետո ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչները դիմեցին ՄԱԿ-ի ԱԽ՝ պահանջելով բանաձև ընդունել՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ հոդվածի վրա: «Հենց այդ հոդվածն արդեն կիրառվել է Լիբիայում ռազմական ներխուժման համար, և ռուսական պատվիրակությունը նախօրոք հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտպանել նման նախաձեռնություններ»,- մեկնաբանել է Քոֆի Անանը:

Նախկին գլխավոր քարտուղարի խոսքերով՝ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև գլխավոր տարաձայնությունը եղել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետագա ճակատագրի հարցը: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պնդել են, որ Սիրիայի ղեկավարը պետք է կամավոր լքի իր պաշտոնը՝ նախքան խաղաղ բանակցությունների սկիզբը: Մոսկվան իր հերթին դեմ չէր Սիրիայի նախագահի հրաժարականին, սակայն հայտարարում էր, որ անցումայն կառավարությունը պետք է ստեղծվի նաև նրա մասնակցությամբ: Ինչպես պնդում է Քոֆի Անանը, Կրեմլում փակ հանդիպան ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայի վարչակարգի տապալումը և Ասադի հրաժարականը կարող է հանգեցնել հակամարտության սրմանը:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը համոզված է, որ ռազմական ներխուժումը չի օգնի վերջ տալ ձգվող քաղաքացիական պատերազմին: «Սիրիան պարզապես կպայթի,- ընդգծել է նա:- Առայժմ մենք չեն կարող քաղաքական երկընտրանք առաջարկել, կողմերից ոչ մեկը չի նստի բանակցությունների սեղանի շուրջ»:

Եվս մեկ սխալ Անանը համարում է արաբական պետությունների կողմից ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը: «Մի քանի կառավարություններ, չգիտես ինչու, կարծում են, որ այդ հակամարտությունը կարելի է արագ ավարտին հասցնել՝ կողմերից մեկին զինելով,- ասել է նա:- Սակայն առայժմ այդ քաղաքականության միակ արդյունքը դարձել է սպանվածների թվի ավելացումը»:

ՄԱԿ-ի դիտորդների գնահատականներով՝ անցած 19 ամիսների ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 30 հազար մարդ, փախստականների թիվը սպառնում ապակայունացնել իրավիճակը Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում և Իրաքում:

ՄԱԿ-ի դիտորդները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի և Կատարի տրամադրած զենքի մեծ մասն արդյունքում հայտնվում է իսլամիստ ծայրահեղականների ձեռքում:

Հենց այդ խնդիրն էլ եղել է սեպտեմբերին ԿՀՎ ղեկավար Դևիդ Պետրեուսի՝ Թուրքիա կատարած գաղտնի այցի նպատակը: Վաշինգտոնի կողմից Սիրիայի ընդդիմությանը տրամադրվող պաշտոնական օգնությունը սահմանափակվում է կապի միջոցներով և հետախուզական տվյալներով: Այնուամենայնիվ, ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները տարածաշրջանում վերջին մի քանի ամիսների ընթացքում փորձել են վերահսկել նաև զենքի մատակարարումները: Փորձագետները կարծում են, որ առայժմ արմատական խմբավորումների զինված գրոհայինների զինման գործընթացը չի հաջողվել կանգնեցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում