Սիրիա-հորդանանյան սահմանին մի խումբ զինյալների հետ զինված բախման հետևանքով սպանվել է սահմանային ծառայության կապրալ Մուհամադ Ալի Ալ-Մանասիրը: Այս մասին հաղորդում է NEWSru Israel-ը՝ վկայակոչելով հորդանանյան ԶԼՄ-ներին:
PETA գործակալության տվյալներով՝ 16 զինված անձ փորձել են անցնել սահմանը: Նրանցից 4-ը սպանվել են, 12-ը թաքնվել են Սիրիայի տարածքում:
Պաշտոնական Ամմանը բողոք է ներկայացրել՝ կապված այդ սահմանային միջադեպի հետ: Նշվում է, որ դա Սիրիայի հակամարտության ընթացքում Հորդանանի հետ սահմանին առաջին նման դեպքն է:
Հորդանանն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Սիրիայի հետ սահմանին:






































