«Փարիզը չի՞ շարժվում: Հիմարություն, այն թռչում է»: Այսպես են բնութագրել AZC դիզայներական ընկերության ներկայացուցիչները իրենց առաջարկած տեսարժան վայրը, որն առաջարկվում է կառուցել Էյֆելյան աշտարակից ոչ հեռու:
Դիզայներների ստեղծագործությունը, որը երրորդ տեղն է զբաղեցրել մրցույթում, իրենից ներկայացնում է փչովի կամուրջ, որը բաղկացած է 30 մ երկարությամբ երեք հատվածներից: Ընդ որում, յուրաքանչյուր հատվածի ներսում տեղակայված է հատուկ բատուտ՝ եզերված բարձր կողերով, որպեսզի խուսափեն մարդկանց` գետը ընկնելուց:
Դիզայներական բյուրոյի գնահատմամբ, այս կառույցը կդառնա աշխարհի տարբեր անկյուններից ժամանած զբոսաշրջիկների համար ատրակցիոն:
«Այս նախագիծը հատուկ նրանց համար է, ովքեր ցանկանում են թռչել Սենայի վրայով»,- գնահատել են դիզայներները: Սակայն ներկաների որոշ մասը քննադատորեն է վերաբերվել կամուրջի անվտանգությանը: Քաղաքի իշխանությունները դեռ չեն շտապում այդ ճարտարապետական նորույթի ստեղծման թույլտվություն տրամադրել:









































