«Լիլ»-ի հարձակվող Սալոմոն Կալուն խոսել է այն մասին, թե ինչպես է «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ղեկավարել իր թիմը:
«Աբրամովիչն ունի իր սեփական տեսլականը. նա գիտի՝ ինչ է ուզում: Նա մտածում է այսպես. «Ես ուզում եմ ղեկավարել այս թիմը»: Նա միշտ հիշեցնում է, որ ինքն է «Չելսի»-ի տերը:
Դա շատ կարևոր է, քանի որ միշտ հիշեցնում է ֆուտբոլիստներին, որ նրանք պետք է ցույց տան իրենց լավագույն խաղը: Նրանք հասկանում են, որ կարող են ցանկացած ժամանակ լքել թիմը: Դա իսկական սեփականատիրոջ դեր է. հիշեցնել ֆուտբոլիստին իր հետաքրքրությունների մասին»,- Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Կալուն:






































