Հորդանանի իշխանությունները հաղորդել են, որ բացահայտել են «Ալ-Կաիդա»–ի կազմակերպած ահաբեկչական գործողությունների շարքը: Այդ գործով ձերբակալվել է 11 մարդ:
Բացի դրանից, իշխանությունները բռնագրավել են նաև մեծ քանակությամբ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր:
Ըստ տարածած տեղեկատվության՝ ահաբեկիչները նախատեսել էին հարձակվել Ամմանի առևտրի կենտրոնի վրա, ինչպես նաև սպանել արևմտյան պետությունների դիվանագետներին: Այդ հանցագործությունները պետք է ապակայունացնեին իրավիճակը երկրում։











































