Խորհրդարանական փոքրամասնությունը չի աջակցի նախարարների կաբինետի նոր կազմին: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գեորգի Գաբաշվիլին: «Մեծամասնությունն է հաստատելու այդ կազմը, թող մեծամասնությունն էլ պատասխանատվություն կրի կառավարության հետագա գործունեության համար»,- ասել է նա:
Ենթադրվում է, որ նախարարների կաբինետի կազմը կհաստատվի հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի կամ ուրբաթ օրը:









































