Ներելու ունակությունը մարդուն պաշտպանում է արյան ճնշման բարձրացումից և նվազեցնում է հիպերտոնիայի, սրտի կաթվածի ու ինսուլտի ռիսկը: Սան Դիեգոյում կատարված նոր հետազոտության արդյունքների հիման վրա այս մասին հայտարարել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 200 կամավոր, որոնց խնդրել են մի քանի անգամ հիշել այնպիսի իրավիճակներ, երբ նրանք բարկացած են եղել իրենց ընկերոջ վրա: Մասնակիցների կեսին խնդրել են հիշել այնպիսի դեպքեր, երբ նրանք ներել են: Հատուկ սարքերն արձանագրել են նրանց արյան ճնշումն ու սրտի ռիթմը:
Փորձը ցույց է տվել, որ կամավորների մոտ, որոնք հիշել են այն վիրավորանքները, որոնք չեն կարողացել ներել, արյան ճնշումը բարձրացել է:








































