Ճապոնիայի պարեկային ափամերձ ծառայության նավերը կիրակի օրը փրկել են չինական առևտրային նավի անձնակազմի 64 անդամների: Նավն այրվում էր ճապոնական Օկինավա կղզուց 150 կիլոմետրի վրա:
Ճապոնական կողմը դեպքի վայր է ուղարկել նավեր և ուղղաթիռներ:
Սկզբում փրկարարներին հաջողվել է ջրից հանել 21 նավաստիների, ովքեր վառվող նավից փորձել էին փրկարար նավակներով հեռանալ։ Այնուհետև անձնակազմի մնացած 43 անդամներին, ովքեր դեռ գտնվում էին վառվող նավի վրա:










































