Իրանի կառավարությունը հաստատել է 1,16 տրիլիոն ռիալի տրամադրումը Հորասանի շրջան գազ հասցնելու ծրագիրն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է IRNA-ն՝ հղում անելով Գազի ազգային ընկերության տնօրեն Ջավադ Օվջիին։ Վերջինիս խոսքերով՝ գազը կհասցվի 410 գյուղեր:
Իրանը մինչև 2013 թ. մարտ ամիսը շահագործման կհանձնի մոտ 700 կմ ներքին գազատար։ Ավելի վաղ այս մասին հայտարարել էր Իրանի նավթի փոխնախարար Ալիրեզա Ղարիբին՝ ավելացնելով, որ հաջորդ տարի կկառուցվեն գազ տեղափոխելու հինգ նոր օբյեկտներ:
Իրանական գազատարի ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 214 հազար կիլոմետր:
Պաշտոնական տվյալներով՝ իրանական վերջին օրացույցային տարում ամբողջ երկրով մեկ կառուցվել են մոտ 22 հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ գազատարներ:







































