Հնդկաստանի Գերագույն դատարանը զբոսաշրջիկներին թույլ է տվել այցելել վագրերի բնակության գոտիներ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Գլխավոր դատական ատյանը վայրի կենդանիների պաշտպանության հարցերով սկսել է զբաղվել այս տարվա ամռանը: Հուլիսի վերջին Գերագույն դատարանը զբոսաշրջիկների համար փակել էր ազգային զբոսայգիները, որտեղ բնակվում են բենգալյան վագրերը: Բացի այդ՝ հայտարարվել էր այն մասին, որ նահանգների իշխանությունները, որոնք մինչ օրս վագրերի բնակավայրի շուրջ չեն ստեղծել բուֆերային գոտիներ, լուրջ պատիժ կկրեն: Այդ կերպ իշխանությունները փորձել են խուսափել այդ կենդանիների պոպուլյացիայի հետագա կրճատումից:
Սակայն տուրօպերատորները պնդել են, որ պաշտոնական արգելքը կհանգեցնի որսն արգելող տարածքներ ապօրինի այցելությունների աճին:












































