Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Արգենտինայի Մար դել Պլատա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում վերջին տուրից առաջ 10 հնարավորից ունի 8 միավոր եւ գլխավորում է աղյուսակը գրոսմայստեր Էդուարդո Իթուրիզագայի (Վենեսուելա) հետ: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Մրցաշարին մասնակցում են 200 շախմատիստներ:









































