Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան «Դեպորտիվո»-ի դեմ խաղից հետո մեկնաբանել է հանդիպումը:
«Դժվարին հաղթանակ էր, բայց շատ կարևոր: Ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք ու տուն ենք վերադառնում երեք միավորով:
2:3 հաշվի ժամանակ խաղը լիովին հավասար էր, իսկ հետո վերածվեց ինչ-որ խենթության: Իմ ինքնագոլն ուղղակի պատահականություն էր. չէի ուզում գնդակը փոխանցել Վալդեսին…
«Բարսելոնա»-ն, չնայած չորս գոլ բաց թողնելուն, լավ հանդիպում անցկացրեց: Լեոն այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ալբայի խոսքերը:







































