Սիրիական հակամարտությունը անդրադառնում է ոչ միայն Սիրիայի քաղաքացիների կյանքի վրա, այլև նրանց, ովքեր ապրում են սիրիական, մասնավորապես`իսրայելասիրիական սահմանին:
Նախնական գնահատականներով` գրեթե 30.000 մարդ սպանվել է հակամարտության 19 ամիսների ընթացքում: Զոհվածների թվում են բազմաթիվ ազգությունների ներկայացուցիչներ: Այժմ դրուզների 20.000-անոց համայնքը անհանգստացած է ստեղծված իրավիճակով:
Մաջալ Շամաս գյուղի բնակիչները, ինչպես ոչ ոք, զգում են Սիրիայի հակամարտության մոտենալը: Միաժամանակ նրանցից ոչ բոլորն են աջակցում Բաշար Ասադին:
«Երբ ես դեռ նոր էի վերադառնում Սիրիայից, առաջին ամիսը չէի կարողանում քնել` մտածում էի իմ ընտանիքի մասին: Անընդհատ մտածում էի նրանց մասին, այն մասին, թե ինչպես էինք միասին ապրում: Բայց հիմա արդեն հնարավոր չի վերադառնալ Սիրիա, քանի որ Բաշար Ասադը ավերել է այն»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը:









































