Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Դորտմունդ» – «Շալկե» խաղից առաջ Գերմանիայի իրավապահ մարմինները շուրջ 150 ֆուտբոլասեր են ձերբակալել:
ИТАР-ТАСС-ը գրում է, որ մարզադաշտի անվտանգությունն ապահովում էին հազարավոր ոստիկաններ՝ մոտ չորս անգամ ավելի շատ, քան սովորական խաղերին:
Ֆուտբոլասերները խաղադաշտ էին ժամանալ վիրավորական թռուցիկներով ու իրենց շատ անվայել կերպով են պահել: Իրավապահ մարմիններն ստիպված են եղել «Դորտմունդի»՝ մոտ 600 երկրպագուի և «Շալկե»-ի՝ մոտ մի քանի հարյուր երկրպագուի կանգնեցնել՝ դրա համար օգտագործելով արցունքաբեր գազ:








































