Օքսվորդի համալսարանի գիտնականները պազել են, որ երեխայի լացը, ի տարբերություն այլ ցանկացած ձայնի, ուղեղում առաջացնում է հուզական ռեակցիաներ 100 միլիվայրկյանի ընթացքում: Այսինքն՝ լացող երեխային հնարավոր չէ անտեսել:
Հետազոտության մասնակիցները լսել են տարբեր ձայներ, որոնք արտաբերվում են մեծահասակների, երեխաների և կենդանիների կոմղից: Ամենաուժեղ ռեակցիան առաջացել է նորածինների ձայնի ժամանակ:
Գիտնկանների կարծիքով` մարդու օրգանիզմը պատասխանատվություն է կրում ժառանգների դաստիարակության և նրանց հանդեպ հոգ տանելու համար, այսինքն՝ վերոնշյալ ռեակցիան առաջանում է մարդու կամքից անկախ:









































