«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մեկնաբանել է իր թիմի 2:4 հաշվով Անգլիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կրած պարտությունը:
«Խաղի ելքը որոշվեց Օսկարի, Մատայի և Ազարի անհատական վարպետության շնորհիվ: Նրանք այսօր փայլուն խաղ ցուցադրեցին: Նշված ֆուտբոլիստները կարող են ցանկացած պաշտպանություն ճեղքել:
Տաղանդավոր ֆուտբոլիստներն իրենց վարպետությունն են ցուցադրում ցանկացած իրավիճակներում, ինչն այսօր իր խաղով ապացուցեց Մատան»,- մասնագետի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:









































