Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր ակումբն այժմ թևակոխում է մրցաշրջանի կարևորագույն փուլերից մեկը:
«Հոկտեմբերը շատ կարևոր է ցանկացած թիմի համար: Հենց այս ամսին է ամեն ինչ հստակեցվում առաջնությունում, Չեմպիոնների Լիգայում ավելի են թեժանում կրքերն ու պայքարը՝ փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Սա շատ կարևոր ժամանակահատված է ցանկացած ակումբի համար:
Ֆուտբոլիստների՝ ազգային հավաքականներից վերադառնալուց հետո հարկավոր է նրանց ուշադրությունը սևեռել նպատակին ու կենտրոնանալ հաջորդ խաղի վրա: Մենք շարունակում ենք պատրաստվել. հուսով եմ՝ թիմը լավ հանդես կգա հաջորդ խաղում»,- թիմի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:









































