ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ աճել է 14.0%-ով, իսկ 2012թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ` 7.6%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարի սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ անկում է արձանագրվել արդյունաբերությունում՝ 0.2%, էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 12.9%, արտաքին առևտրաշրջանառությունում՝ 7.8%, արտահանումը նվազել է 7.4%-ով, ներմուծումը՝ 7.9%-ով:
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ ամենամեծ աճն արձանագրվել է շինարարությունում՝ 43.4%, գյուղատնտեսությունում՝ 26.4%, մանրածախ առևտրում՝ 7%, իսկ ծառայությունների ծավալն ավելացել է 0.8%-ով:
Տարվա առաջին 9 ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 0.4%-ով, իսկ սպառողական գների ինդեքսն ավելի շատ է բարձրացել՝ 0.8%:
Հարկ է նշել, որ հունվար-սեպտեմբերի կտրվածքով շինարարության ծավալները նվազել են 2%-ով, իսկ մյուս ոլորտներում անկում չկա:








































