2010թ. կանադացի 30-ամյա Փեթը որոշում է կայացրել համաշխարհային ռեկորդ սահմանել: Նա մարզիկ չէ և հետևաբար չէր կարող սպորտային որևէ ռեկորդ սահմանել, այդ պատճառով ընտրել է դաջվածքները` գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար:
«Ես ցանկանում եմ Գինեսի ռեկորդ սահմանել, բայց ավելի կարևորն այն է, որ ես ցանկանում եմ օգնել ուրիշներին»,- ասել է նա այդ ժամանակ:
Յուրաքանչյուրը կարող է վճարել 35 դոլար և URL կայքի իր հասցեն դաջվածքի ձևով կհայտնվի Փեթի մարմնի վրա: Բոլոր URL հասցեները թվարկված են նրա վեբ-կայքում: Գումարի մի մասը նա փոխանցել է Հիթիի և Սոմալիի ժողովրդին:
Կանադացին հույս ունի այս կերպ վաստակել մինչև 3,5 միլիոն դոլար:









































