«Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի նախագիծը կազմվել է բազմաթիվ խախտումներով: ՀԷԿ-ի աշխատանքային նախագիծը լուրջ վերանայման կարիք ունի և ուժը կորցրած պետք է ճանաչվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանը՝ խոսելով «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններիմասին:
Մերի Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀԷԿ-ի աշխատանքային նախագիծն իրականության հետ որևէ առնչություն չունի: Ըստ նրա՝ ի թիվս բազմաթիվ խախտումների, խախտվել է նաև ՇՄԱՓ օրենքը: «ՀԷԿ-ի աշխատանքային նախագիծը լուրջ վերանայման կարիք ունի և ուժը կորցրած պետք է ճանաչվի, որովհետև այնաբսուրդային է»,- տեսակետ հայտնեց Մերի Խաչատրյանը:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան ԼևոնԳալստյանն ասաց, որ մեծ մասնագետ լինել պետք չէ նախագծային երկու փաստաթղթերը համադրելու և խախտումներ, տարբերություններ արձանագրելու համար:
«Մոտավորապես տասնհինգ կետ կարելի է ասել, որ նախագիծը կապ չունի Գետահովիտ համայնքի տարածքի հետ: Մենք համոզված ենք, որ այլ ՀԷԿ-երի դեպքում նույնպես բնապահպանական փորձաքննությունն այսպես է իրականացվել»,- նշեց Լևոն Գալստյանը:










































