Բրիտանական Girls Aloud խումբը պաշտոնապես հայտարարել է վերամիավորվելու մասին: Այս մասին գրում է The Guardian-ը:
Աղջիկները հավաքվել են նախնական և անփոփոխ կազմով` Շերիլ Քոուլ, Նիկոլա Ռոբերթս, Քիմբերլի Ուոլշ, Սառա Հարդինգ և Նադին Քոյլ:
Girls Aloud-ն արել է խմբի ձևավորման 10-ամյակին նվիրված շրջագայության բացումը, նաև ներկայացրել են իրենց լավագույն հիթերի ընտրանին` Ten-ը, որում կընդգրկվեն նաև 4 նոր հիթեր, որոնցից մեկը` Something New-ն, արդեն կա սինգլի տեսքով: Ձայնասկավառակը վաճառքի կհանվի նոյեմբերի 26-ին:
Girls Aloud-ը ստեղծվել է 2002-ին` Popstars: The Rivals հեռուստատեսային մրցույթին մասնակցելու համար:








































