Երեկ Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո երկրի ընդդիմությունը պահանջել էր վարչապետ Նաջիբ Միկատիի հրաժարականը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ»օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը, ոչ պաշտոնական լուրեր կան այն մասին, որ վարչապետը հրաժարականը ներկայացրել է, սակայն նախագահը պահանջել է սպասել։
Այսօր Բեյրութի կառավարության հրավիրած արտահերթ նիստից հետո վարչապետ Նաջիբ Միկատինհայտնել է, որ ինքը շարունակում է կառչած մնալհրաժարականի վերաբերյալ իր որոշմանը, սակայն ընդառաջ գնալով Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի խնդրանքին, ժամանակավորապեսսառեցնում է իր որոշումը, նախագահ Սուլեյմանին խորհրդակցելու ևորոշումներկայացնելու հնարավորություն տալու համար։
Անդրադառնալով հազարապետ-զորավար Վիսամ Ալ-Հասանի սպանությանը` Միկատիննաև հայտնել է, որ իր համար տեղի ունեցած ոճիրը ուղղակիորեն կապ ունի մի քանի ամիս առաջ նրաբացահայտած ականներիև Լիբանանի մեջ կատարվելիք դավադրություններիծրարիհետ։










































