Ամերիկյան բջջային օպերատորները մտադիր են ստիպել քաղաքացիներին հրաժարվել պլաստիկե քարտերից՝ հօգուտ բջջայինների: Հաջորդ շաբաթվանից սկսած կգործի բջջային Isis ծառայությունը, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Համակարգը թույլ կտա կատարել գնումներ հատուկ չիպի ու ծրագրային ապահովման օգնությամբ, որը կտեղադրվի օգտատիրոջ բջջայինում: Գործարքի իրականացման համար բավարար է խոսափողը միայն մոտեցնել վճարային տերմինալին:
Isis-ը գովազդվել էր 2010թ. վերջին, երբ գոյություն ուներ մրցակից GoogleWallet ծառայությունը, որը պայմանավորվել էր համագործակցել բոլոր քարտային վճարային համակարգերի հետ, սակայն այնքան էլ լայն տարածում չստացավ:
Ներկայում ծառայությանն աջակցելու մասին հայտարարել են American Express-ը, Visa-ն, MasterCard-ը, Discover-ը:
Վճարային այդ համակարգերի քարտերը հնարավոր է միացնել Isis-ին, ինչից հետո բջջային «քսակի» միջոցով հնարավոր է վճարումներ կատարել առևտրային ցանցերում: JP Morgan Chase, Capital One Financial Corp., Barclays բանկերը նույնպես աջակցում են Isis-ին:









































