ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կիբերտարածությունն անվանել է «ապագայի պայքարի վայր»:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այս հայտարարությունից մեկ շաբաթ առաջ նա խոսել էր համակարգային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում անվտանգության խնդիրների մասին: Այդ ժամանակ Պանետան նշել էր, որ ամերիկացի զինվորականները կարող են նախազգուշական միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգության նկատմամբ լուրջ սպառնալիքի դեպքում:
Վերջին շաբաթներին ենթադրաբար իրանցի ցանցահենների կողմից հարձակման են ենթարկվել ամերիկյան բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների կայքերը: Հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է Cyber Fighters of Izz ad-din Al Qassam ցանցահենային խումբը՝ հայտարարելով, որ դրանով վրեժ է լուծել հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի համար:








































