Ճապոնիայի Ֆուկուոկա պրեֆեկտուրայում 26-ամյա Կիմիտակա Նականոն Հակատայի մայրուղում կոտորած է սարքել: Հարձակման հետևանքով 6 մարդ է տուժել:
Նախնական տվյալներով` Նականոն ներկայումս գործազուրկ է: Նա տուժածներից ոչ մեկի հետ ծանոթ չի եղել: Նա այսպես է վարվել, որովհետև «այդպես է ցանկացել»: Տուժածներից 5-ը տարբեր վնասվածքներով հիվանդանոցում են:
Սա դաժանության նման դրսևորման առաջին դեպքը չէ: 2008-ին 25-ամյա երիտասարդը կոտորած էր կազմակերպել հենց մայրաքաղաքի Ակիհաբարա շրջանի կենտրոնում:










































