Իսպանական «Դեպորտիվո»-ի հարձակվող Նելսոն Օլիվեյրան կարծում է, որ կատալոնական ակումբն աշխարհի ամենաուժեղ թիմը չէ:
««Բարսելոնա»-ն լավագույն ակումբը չէ: Ոʹչ, այն ուժեղ թիմ է, բայց ոչ՝ ուժեղագույնը: «Ռեալ»-ն էլ է ուժեղ, բայց նրանք ոճերով տարբեր են: Կան նաև «Մանչեսթեր Սիթի» և այլ թիմեր: Կարծում եմ՝ բարդ խաղ է սպասվում, սակայն մենք հաղթելու շանսեր ունենք»,- իսպանական մամուլի փոխանցմամբ՝ ասել է պորտուգալացին:









































