«Թալիբան» շարժման զինյալները երկրի հարավային Հելմանդ մարզում թունավորել են ոստիկանության աշխատակիցներին: Նպատակն էր ձեռք բերել ուժայինների զենքը և զինամթերքը:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, անվտանգության ուժերի 7 աշխատակիցներ ընթրելուց հետո իրենց վատ են զգացել և մահացել են: Դրանից հետո թալիբներն անցել են ոստիկանության տարածք և տարել այնտեղ եղած ամբողջ զենքն ու զինամթերքը:
Դեպքի վայրում աշխատում է ՆԳՆ հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրի արտակարգ իրավիճակի հանգամանքները: