ԱՄՆ-ը աջակցել է Սիրիայի հարցով միջազգային հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի` մուսուլմանական զոհաբերության` Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմադիրների հաշտեցման կոչին:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը Սիրիայի կառավարությանը կոչ է արել «դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները», իսկ զինված ընդդիմությանը` պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Նա հավելել է, որ Սիրիայի իշխանությունները պետք է հումանիտար օգնությամբ ապահովեն այն թաղամասերը, որտեղ մարտեր են ընթանում:
Ուրբաթ Լահդար Բրահիմին այցելել է Դամասկոս: Այսօր նա Սիրիայի իշխանությունների հետ կքննարկի զինադադարի հնարավորությունը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն կոչ էր արել դադարեցնել կրակը տոների ժամանակ, որոնք նշում են հաջորդ շաբաթ:









































