Մադրիդի «Ռեալ»-ի նախկին սպորտային տնօրեն Խորխե Վալդանոն գովասանքի խոսքեր է հղել Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի հասցեին:
Հարկ է նշել, որ բրազիլացի տաղանդին շատ են համեմատում եվրոպական աստղերի հետ: Այս անգամ Վալդանոն ֆուտբոլիստին համեմատել է Քրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի հետ:
«Նեյմարը հանդիսանում է մի ֆուտբոլիստ, որ աներևակայելիորեն մեծ պատկերացում ունի խաղադաշտում: Նա տարբերվում է մյուս բոլոր ֆուտբոլիստներից: Ռոնալդուն ունի ֆիզիկական մեծ ուժ, Մեսսին լավ է վերահսկում գնդակը: Սակայն Նեյմարը տասն անգամ փորձում է դրիբլինգով շրջանցել հակառակորդին, և զարմանալին այն է, որ տասն անգամն էլ հաջողության է հասնում»,- իսպանական մամուլի փոխանցմամբ՝ ասել է Վալդանոն:





































