Ճապոնական Sony ընկերությունը մտադիր է աշխատանքից հեռացնել մոտ 2 000 մարդու և փակել գործարաններից մեկը հայրենիքում` ծախսերը կրճատելու և ապրանքների արտադրությունը բարելավելու նպատակով: Խոսքը օբյեկտիվներ և դրանց համար մասեր արտադրող գործարանի մասին է: Sony-ն հույս ունի նոր միջոցառումների միջոցով մոտ 378 մլն դոլար տնտեսել:
Հեռացումներ կլինեն Sony Corporation-ում, Sony EMCS Corp-ում և Ճապոնիայում ընկերության այլ խոշոր գործարաններում: Բոլոր 2 000 աշխատակիցները կհեռանան տարվա վերջին: Sony-ն բարձր տեմպերով սմարթֆոններ է արտադրում: Գործարանում աշխատում է մոտ 840 մարդ, որոնք պատրաստում են ոչ միայն օբյեկտիվներ, այլև տեսախցիկներ բջջային սարքերի համար: Արտադրությունը կտեղափոխվի այլ գործարան:









































