«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն «Տոտենհեմ»-ի դեմ վաղը կայանալիք խաղից առաջ խոսել է իր նախկին գործընկեր Անդրե Վիլաշ-Բոաշի մասին:
«Ես ու Վիլաշ-Բոաշը աշխատել ենք միասին, բայց վաղը մենք մրցակիցներ ենք լինելու ու դժվար թե խաղի ընթացքում մտածենք ջերմ հարաբերությունների մասին, իսկ ահա խաղից հետո մենք նորից այն նույն ընկերները կլինենք: Մենք դեռ պահպանում ենք կապը ու լավ հարաբերությունների մեջ ենք»,- Դի Մատեոյի խոսքերն է մեջբերում «Չելսի»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Տոտենհեմ»-ը «Չելսի»-ին ընդունելու է «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակներում:









































