El Mundo Deportivo-ն հաղորդում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես առաջարկել է իսպանական «Աթլետիկո»-ի հարձակվող Ադրիան Լոպեսին տեղափոխվել իր ակումբ:
«Զինագործներ»-ը ցանկանում են իրենց կազմը համալրել նոր հարձակվողով, քանի որ Ժերվինյոն ներկա պահին վնասվածք ունի, իսկ Ուոլքոթը դեռևս չի երկարաձգում պայմանագիրն ակումբի հետ:
24-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո:





































