Sunday, 12 05 2024
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը

Բայդեն. ԱՄՆ-ի համար ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը ներկայիս վարչակազմի առաջնահերթությունների շարքում են

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը: Բայդենը Ռուսաստան է ժամանել մարտի 9-ին: Նա մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Բայդենը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ամերիկյան ներկայիս վարչակազմի առաջնահերթությունների շարքում են. «Մի քանի տարի շարունակ, երբ ես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ էի, կարծում էի, ինչպես և նախագահ Բարաք Օբաման, որ մեր հարաբերությունները սխալ ուղղությամբ էին զարգանում: Եվ արտաքին քաղաքական հարցերին վերաբերող առաջին ելույթը, որ ես ունեցա Օբամայի ընտրվելուց հետո, Մյունխենում իմ ելույթն էր, որում խոսքն այն մասին էր, որ եկել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնավորման ժամանակը, և անհրաժեշտ է սեղմել վերաբեռնավորման կոճակը: Այդ ֆրազը ես ասել եմ այն ժամանակ»,- հիշեցրել է Բայդենը: Այս մասին գրում է RBC-ն:

«Կային թերահավատներ, որոնք պնդում էին, թե մեր հարաբերություններում առաջընթաց չի լինի Օբամայի կառավարման առաջին երկու տարիներին: Սակայն մենք ապացուցեցինք, որ նրանք սխալ են, և առաջին երկու տարվա մեջ մեր հարաբերություններում առաջընթաց արձանագրվեց: Եվ այդ առաջընթացը ոչ միայն հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրում էր, այլ նաև Կորեայի, Աֆղանստանի, Իրանի հարցերում, ինչպես նաև շատ այլ կարևոր ուղղություններով»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:

Նախագահ Մեդվեդևը բարձրացրել է տնտեսական հարաբերությունների հարցը` նշելով, որ դրանք զգալի հետ են մնում քաղաքական հարաբերություններից: «Այդ առումով մեզ, անշուշտ, խանգարում է Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը չանդամակցելը: Հուսով եմ, որ ԱՄՆ-ի գործուն մասնակցությամբ այս տարի այդ գործընթացը (անդամակցության.– 1in.am) կավարտվի»,- ասել է Մեդվեդևը:

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Բայդենը նշել է, որ կողմ է, որպեսզի վերացվեն դեռ խորհրդային ժամանակներում ԱՄՆ կողմից ընդունված Ջեկսոն-Վենիկի այսպես կոչված փոփոխությունները, որոնք սահմանափակում էին առևտրային հարաբերությունները սոցիալիստական բլոկի երկրների և ԱՄՆ-ի միջև: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից այդ սահմանափակումը վերացված է միայն Հայաստանի, Ուկրաինայի և Ղրղզստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում