Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ապագայում միգուցե գլխավորի ֆրանսիական ՊՍԺ-ն:
«Չեմ բացառում, որ մի օր կդառնամ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը: Ընդհանրապես, չեմ բացառի, որ կարող է գլխավորեմ այս կամ այն ակումբը: Բայց վերջին անգամ երբ ինձ հարցրին`կգլխավորե՞մ ՊՍԺ-ն, թե ոչ, ես պատասխանեցի, որ այդ թիմն արդեն ունի շատ լավ մարզիչ ու իմ կարիքը չի զգում:
Լրագրողները ճկունորեն խեղաթյուրում են իմ խոսքերը: Ինձ դուր է գալիս ներկայիս աշխատանքս, ու դա է ճշմարտությունը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում France Football-ն:






































