Les Parisiens-ը հաղորդում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլի հանդեպ:
Քոուլի՝ մանչեսթերյան ակումբներից մեկը տեղափոխվելն ավելի հավանական տարբերակ է դարձել, քան «Միլան» տեղափոխությունը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Քոուլի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը, սակայն ավելի ուշ ֆրանսիական կողմը պաշտոնապես հերքել է այդ լուրերը:







































