Վրացական «9-րդ ալիք» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունն ունի տեղեկատվական անվտանգության խնդիր, որը ժառանգել են Վրաստանի նոր իշխանությունները:
2009-2012 թվականներին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Բաչո Ախալայան։ Նա վերացրել է գերատեսչության տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտը, որը ներդրել էր բազմամիլիոնանոց ծրագիր ՝ փաստաթղթերի էլեկտրոնային հաշվառման համար: Այդ պատճառով խնդիրներ էին առաջացել լոգիստիկայի, ֆինանսական փաստաթղթավորման հաշվառման ոլորտներում:
Տվյալ դեպարտամենտի նախկին ղեկավար Դավիթ Կվաշիլավան հայտարարել է, որ դեպարտամենտի ցրման պատճառը կարող էր լինել տվյալ ծրագիր ներդնելու՝ Ախալայայի ցանկություն չունենալը, քանի որ ծրագրի ներդրման դեպքում բոլոր ֆինանսական օպերացիաները էլեկտրոնային հաշվառման միջոցով կդառնային թափանցիկ:








































