Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր ընդունել է ԱՄՆ տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Ուիլյամ Մ. Ֆրեյզերի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը և Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությունում Ադրբեջանի դերակատարությունը: