ԱՄՆ-ում ձերբակալել են տարեց մի կնոջ, որը գողացել էր պաստառներ, որոնցում պատկերված էր Օբաման՝ Ադոլֆ Հիտլերի բեղերով: Այս մասին հոկտեմբերի 18-ին հաղորդում է NBC Connecticut-ը:
80-ամյա Նենսի Լեքը Հեբորն քաղաքում պոկել էր երեք պաստառ, որոնք քարոզում էին Օբամայի դեմ, և ձերբակալվել է գողության ու հանգիստը խախտելու մեղադրանքով: Ինչպես բացատրել է կինը` ինքը հասկացել է, որ կարող է անախորժություններ ունենալ, սակայն վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը և վիրավորված է ԱՄՆ-ի նախագահի պատկերը նացիստներին նմանեցնելու փորձից:
Նենսի Լեքին ավելի ուշ ազատ են արձակել նրանից դատարան ներկայանալու ստորագրություն վերցնելուց հետո: Եթե նրան մեղադրանք ներկայացվի, ապա տարեց կնոջը կսպառնա 3 ամսվա ազատազրկում:









































