ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնին շարունակում է շրջանցել գործող նախագահ Բարաք Օբամային ամերիկյան Gallup հասարաակական կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցումների արդյունքներով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կազմակերպության կայքը:
Հինգշաբթի երեկոյան տվյալներով՝ Ռոմնիի օգտին պատրաստ է քվեարկել հարցմանըմասնակցած ընտրողների 52, Օբամայի օգտին՝ 45 տոկոսը:
Ավելի վաղ անցկացված հարցումների համաձայն՝ Ռոմնիին օգտին քվեարկողների թիվը չէր գերազանցում 50 տոկոսը: Արդեն գրանցված ընտրողների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ Ռոմնին և Օբաման կարող են ստանալ հավասար չափով ձայներ՝ մոտ 47-48 տոկոս:
Հինգշաբթի հրապարակված Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը, սակայն, ցույց է տվել միանգամայն այլ արդյունք: Ըստ դրա, ընտրողների 48 տոկոսը պատրաստ է քվեարկել Օբամայի և միայի 33 տոկոսը՝ Ռոմնիի օգտին:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:







































