Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նոր պաշտոնում առաջին արտասահմանյան այցը կատարելու է Բրյուսել: Այս մասին Թբիլիսիում Եվրոպական բարիդրացիության քաղաքականության և ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո հայտարարել է հենց Իվանիշվիլին:
Նա հավելել է, ո իրեն համոզել են, որ իր առաջին այցը պետք է կայանա հենց դեպի Եվրոպա: Հանդիպման ժամանակ Ֆյուլեն Իվանիշվիլիին հանձնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի համապատասխան հրավերը: Ավելի վաղ նշվում էր, թե Իվանիշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է դեպի ԱՄՆ:









































