Sunday, 21 06 2026
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են

«Պարադա». ԵՄ-ն և ԱՄՆ-ը խրախուսո՞ւմ են միասեռականությունը. մամուլ

Պարզվում է` աղմկահարույց «Պարադա» ֆիլմը չեն դիտել ո´չ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որն ի սկզբանե թույլատրել էր ֆիլմի ցուցադրությունը թատրոնում, ո´չ էլ դրա դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող «Հայազն» միության ներկայացուցիչ Արմեն Աղայանը: Չդիտած ֆիլմի շուրջ հանրային կրքեր բորբոքած գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ դիտեք aravot.am կայքում:

«Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:

«Առավոտ»- Պարոնայք, հետաքրքիր իրավիճակ է, փաստորեն մի կողմից Դուք` պարոն Բաբայան, թույլ եք տափս Ձեր թատրոնում ցուցադրել մի ֆիլմ, որը չեք դիտել, ընդ որում` տեղյակ լինելով, որ այնտեղ արծարծվում են միասեռականների հետ կապված հարցեր, որոնք ցավագին են ընկալվում մեր հասարակության մի հատվածի կողմից, մյուս կողմից էլ Դուք` պարոն Աղայան, բողոքի ակցիաներ եք կազմակերպում ընդդեմ մի ֆիլմի, որն անգամ չեք էլ դիտել:

Ռուբեն Բաբայան- ԵՄ, ՄԱԿ-ի գրասենյակներ, ԱՄՆ, Լեհաստանի, Գերմանիայի դեսպանատներ՝ սրանք այն կազմակերպություններն են, որոնց հետ թատրոնը մշտապես համագործակցում է տարբեր մշակութային ծրագրերով. ջազ, ռոք փառատոններ, դասական երաժշտության երեկոներ, Հայնեին նվիրված երեկո և այլն: Եվ երբ ինձ Եվրամիությունը դիմեց գեղարվեստական ֆիլմ ցուցադրելու խնդրանքով, ես միանշանակ համաձայնվեցի, որովհետև այդ մշակութային ծրագրերի շրջանակում էր: Այս տարիների ընթացքում, որ ես ղեկավարել եմ թատրոնը, փորձել եմ այն հեռու պահել ցանկացած քարոզչությունից քաղաքական, ազգային, կրոնական, սեռական և այլն: Ուստի հանգիստ` առանց այդ ֆիլմը դիտելու, թույլ տվեցի, որ այն ցուցադրվի, որովհետև քարոզչության, առավել ևս` միասեռականության քարոզչության որևէ ակնկալիք չունեի:

 

«Առավոտ»- Պարոն Աղայան, Ձեր համախոհների կողմից ֆիլմին տրվեցին տարբեր գնահատական ներ` ընդհուպ մինչև մանկապղծության քարոզչություն: Մինչդեռ ֆիլմում այդ ամենի մասին անգամ հեռավոր ակնարկ չկա: Որքանո՞վ է լուրջ բողոքի ակցիաներ կազմակերպել ընդդեմ մի ֆիլմի ցուցադրման, որն անգամ չեք էլ դիտել:

Արմեն Աղայան- Գոնե ես ֆիլմի մասին մանկապղծություն չեմ ասել: Բայց ճշտենք` ինչի համար էր բողոքը: Այն, որ ֆիլմը քարոզչական նպատակներով էր ցուցադրվում, պայմանավորված էր ոչ միայն ֆիլմի բովանդակությամբ, չնայած այնտեղ էլ կա քարոզչություն` շատ նուրբ, և դա այդքան էլ գեղարվեստական ֆիլմ չէ:

«Առավոտ»- Դուք դա ասում եք ֆիլմը չդիտելով:

Ա. Ա.- Բոլորովին պարտադիր չէ մի բան դիտել` նրա բովանդակությանը տեղյակ լինելու համար: Եթե քարոզչական տեխնոլոգիաներին տիրապետում ես… էնտեղ, օրինակի համար, կար, այսպես ասած, հակապատերազմական քարոզչություն նույնպես` բացի այս քարոզչությունից: Երբ բոսնիացիներն ու սերբերը, որոնք առաջ իրար մորթում էին, հիմա միասին պաշտպանում են ինչ-որ մեկի իրավունքները:

«Առավոտ»- Դուք դե՞մ եք հակապատերազմական քարոզչությանը:

Ա. Ա.- Չէ, ես ուզում եմ ասել, որ սա նույնպես քարոզչություն է: Ֆիլմը միանշանակ քարոզչական է: Բայց եթե այն, որպես գեղարվեստական ֆիլմ, ցուցադրվեր ենթադրենք` «Մոսկվա» կինոթատրոնում, առանց զուգակցվող քարոզչական տեքստերի (նկատի ունի Գերմանիայի դեսպանատան տարածած ծանուցումը` խմբ.), մարդիկ կգնային, հանգիստ կդիտեին, և ոչ ոք դա որպես քարոզչություն չէր ընկալի: Հա, գեյ-պառադի նախապատրաստություն կտեսնեին, կասեին` էս զզվելիներն էլ սրանով են զբաղված, կտեսնեին հետպատերազմյան քարոզչություն` ինչ-որ զուգահեռներ կտանեին մեր և ադրբեջանցիների միջև, էլի չէին համաձայնի ֆիլմի քարոզչական բովանդակությանը: Ու դրա մեջ առանձնապես խնդիր չէր լինի: Սակայն կա ԵՄ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ-ի կողմից տարվող միասեռականության խրախուսման հստակ քաղաքականություն, և սա առաջին դեպքը չէ, որ ԵՄ-ն նման գործողություն է ֆինանսավորում և օժանդակում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում