Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը ԵՄ-ին շնորհված Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման արարողությանը մասնակցելու համար հրավիրել է քաղաքական միավորման անդամ երկրների առաջնորդներին ու կառավարությունների ղեկավարներին: Այս մասին Ռոմպեյը հայտարարել է հոկտեմբերի 18-ին՝ ԵՄ գագաթնաժողովի բացման ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
ԵՄ-ի կազմի մեջ է մտնում 27 երկիր: Նրանց առաջնորդների կողմից այս առթիվ դեռևս մենկաբանություն չի ստացվել:
Եվրամիությանը Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման փաստը կազմակերպության ներսում ընդունվել է ոչ միանշանակ: Օրինակ՝ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, որը հայտնի է իր «եվրոսկեպտիցիզմով» ժյուրիի այդ որոշումը «սխալ» և «հիմար կատակ» է անվանել:









































