Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները թուրքական Ագրի նահանգում պայթեցրել են իրանա-թուրքական գազատարի հիմնական խողովակի հատվածը: Այս մասին հայտնում է Trend-ը:
28 զինվորներ, որոնք դեպքի վայրում մասնակցում էին հատուկ օպերացիայի, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Բոլոր տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:
Այդ գազատարով Իրանից Թուրքիա է մատակարարվում օրական 27 մլն խորանարդ մետր բնական գազ: