Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր թիմի նորեկ Լուկա Մոդրիչին հարկավոր է ժամանակ տրամադրել՝ նոր ակումբի խաղաոճին հարմարվելու համար:
«Մոդրիչի պարագայում երկրպագուները պետք է իրենց հանգիստ պահեն: Մենք գիտենք, որ նա լավ ֆուտբոլիստ է, սակայն հարկավոր է հանգիստ թողնել նրան, որ կարողանա հարմարվել թիմի խաղին: Նա դեռ պետք է հասկանա իր դերը թիմում, հասկանա՝ ինչ մարտավարությամբ է պետք հանդես գալ «արքայական ակումբ»-ի կազմում: Որոշակի բաներ հարկավոր են, որ Մոդրիչը լիարժեքորեն կարողանա հարմարվել «Ռեալ»-ին: Նա մեծ ֆուտբոլիստ է: Ես համոզված եմ, որ երկրպագուները տեսել են դա, սակայն հարկավոր է հանգիստ թողնել Մոդրիչին»,- ասել է Մոուրինյոն:







































