Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ավել քաշ ունեցող դեռահասներն իմպոտենցիա ձեռք բերելու ավելի մեծ վտանգի առաջ են կանգնած:
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է 14-20 տարեկան 50 արական սեռի ներկայացուցիչ: Նրանց կեսը տառապել է ճարպակալմամբ, իսկ մնացածը նորմալ քաշ են ունեցել:
Փորձի մասնակիցների ընդհանուր և ազատ տեստոստերոնի քանակը հաշվելով՝ պարզել են, որ դրա մակարդակը նորմալ քաշ ունեցող դեռահասների մոտ ավելի բարձր է, քան ավելորդ քաշ ունեցող նրանց հասակակիցների մոտ:
Դեռահասի օրգանիզմում տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է իմպոտենցիայի պատճառ դառնալ, ինչպես նաև հավանական է՝ դիաբետի զարգացման։










































