Բեռլինում դատարանն անօրինական է ճանաչել մուսուլման աղջկան հիջաբ կրելու պատճառով աշխատանքի ընդունելու մերժումը, գրում է Tagesspiegel-ը: Այս որոշումն ընդունվել էր դեռ մարտին, սակայն մամուլն այս մասին իմացել է միայն հիմա:
Հայցվորը մի երիտասարդ մուսուլման աղջիկ է եղել, որին հիջաբ կրելու պատճառով պրակտիկայի չեն վերցրել ատամնաբուժարանում: Դատարանը որոշել է, որ ատամնաբույժը, ով աղջկան չի ընդունել, մեղավոր է կրոնական խտրականության համար: Դատավորի կարծիքով` գլխաշորը, որը կրում են մուսուլման կանայք, նրանց հավատքի դրսևորում է: Այն փաստը, որ մուսուլման կանայք հիջաբ են կրում, ոչինչ չի փոխում: Դատավորը նաև նշել է, որ գլխաշոր կրելը չի խախտում սանիտարական կանոնները:
Դեպքը տեղի է ունեցել 2011-ի ամռանը: Զրույցի ժամանակ հայցվորին հասկացրել են, որ նրան կընդունեն, եթե աշխատավայրում հիջաբ չկրի:
Աղջիկը կստանա 1 500 եվրո փոխհատուցում, սակայն աշխատանքի չի ընդունվի, փոխանցում է dpa-ն:
Բեռլինում գործում է կրոնական չեզոքության մասին օրենք, ըստ որի` որոշակի ոլորտներում աշխատողներին արգելված է ցույց տալ իրենց կրոնական պատկանելությունը: Խոսքը դատական որոշումների կատարման վայրերում աշխատողների, ոստիկանների, դաստիարակչական և ուսումնական հաստատությունների աշխատակիցների մասին է:









































