Wednesday, 15 05 2024
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը

«Չի կարելի թույլ տալ, որ Ղարաբաղի ժողովուրդն ընկնի Ալիևի ձեռքը». Ադամ Շիֆ

Asbarez.com-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆն իր հոդվածում գրել է, որ եթե ԱՄՆ-ը և ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա գործընկերները համաձայնեցված ջանքեր չգործադրեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ, որը կարտացոլեր Ղարաբաղի ժողովրդի կամքը, ապա ռազմական գործողությունների վերսկսումն ու սարսափելի զոհերի գրանցումը կդառնան ավելի իրատեսական:

Շիֆֆը կարծում է, որ տվյալ հարցի լուծումը բխում է բոլորի շահերից, և որ դա պետք է լինի 2013 թ. դիվանագիտական առաջնահերթությունը: Կոնգրեսականի պնդմամբ՝ պայքարի ու տնտեսական մեկուսացման տարիներն իրենց բացասական կնիքն են թողել Ղարաբաղի զարգացման վրա.

«ԱՄՆ հայ համայնքի աջակցությամբ ես պնդեցի, որ USAID-ն Արցախին հատկացնի ավելի շատ օգնություն: Թեև ես հասա նրան, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծում օգնության չափն աճեց ավելի քան կրկնակի անգամ (մինչև 5 միլիոն դոլար), սակայն պետք է ավելի մեծ գումար: Ուժեղ և անկախ Ղարաբաղի ստեղծումը միայն գործի կեսն է: Ադրբեջանին պետք է հիշեցնել, որ իր գործողությունների գինը բարձր է:

Ադրբեջանը կարևորում է անվտանգության ոլորտում Վաշինգտոնից ստացվող օգնությունը ոչ թե նրա համար, որ նա փողի կարիք ունի, այլ նրա համար, որ դա նշանակում է երկկողմ հարաբերություններում որոշակի մերձեցում: Դադարեցնելով Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը՝ ԱՄՆ-ն ի ցույց կդնի իր հակակրանքը «Սաֆարովի գործի» վերաբերյալ և միևնույն ժամանակ Ալիևին կհիշեցնի, որ ինքը չի հանդուրժի Հայաստանի ու Արցախի հանդեպ ագրեսիայի որևէ ակտ:

Ղարաբաղի բնակչությունը հիմնականում կազմում են հայերը, քրիստոնյաները և չպետք է թույլ տալ, որ նրանք հայտնվեն Ալիևի ձեռքում: Գովաբանելով մարդասպանին՝ Ալիևն ու նրա երկիրն աշխարհին ցուցադրեցին իրենց բնական էությունը և առավել համոզիչ դարձրին Ղարաբաղի անկախության լիովին ճանաչման գործընթացի արագացման համար բերվող փաստարկները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում